-
16.01.2014|
13:29
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության որոշումներով հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընհանուր նկարագիրը:
-
16.01.2014|
13:21
Ոստիկանության ցանկացած հավաստիացում, թե համակարգը դրականորեն փոխվել է, անարժեք է, քանի դեռ երկրում հանցագործությունների նկատմամբ իրավապահ մարմինների վերաբերմունքն ընտրողական է: Հերթական վառ օրինակը Արաբկիրի քննչական բաժնի` անցյալ տարի դեկտեմբերի վերջին Երևանում տեղի ունեցած միջադեպի առիթով ընթացող քննությունն է:
-
16.01.2014|
12:54
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16–ին`ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
-
16.01.2014|
12:52
Երեկ նախկին նախագահի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ։ Ըստ ամենայնի, օրեր շարունակ արբանյակ գրասենյակների տարբեր տրամաչափերի պատասխանները չէին գոհացրել նախկին նախագահին, և որոշել էր հանդես գալ գլխավոր գրասենյակի շուրթերով՝ հավանաբար սիրտը հովացնելու համար։
-
16.01.2014|
12:51
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների, դասախոսական կազմի հետ։ Անդրադառնալով ՀՀ զինված ուժերում արձանագրված հաջողություններին՝ նախարարը նշեց, որ 2013թ. գրեթե 20 տկոսով բարելավվել է կարգապահության մակարդակը, նվազել են այն կորուստները, որ կային։
-
16.01.2014|
12:00
Էսօր առավոտ վեր կացա, հագնվեցի, ինքս ինձ տվեցի-առա, շունչս պահած մտա փոստի բաժամունք` արվեստանոցիս դեկտեմբեր ամսվա կոմունալ վարձերը մուծելու:
Պինդ բռնվեք աթոռից, սեղանից...
-
16.01.2014|
11:52
ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը երեկ Սենատում անդրադարձել է Ուկրաինայի իրավիճակին: Նա ասել է, թե ուկրաինացի չինովնիկների հետ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում ԱՄՆ-ը բարձրացնում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակման հարցը, սակայն դեռևս արդյունք չկա: ԱՄՆ-ը շարունակում է հորդորել Ուկրաինային` Տիմոշենկոյին բաց թողնել Գերմանիայում բուժվելու համար:
-
16.01.2014|
11:48
Լոնդոնի ոստիկանությունը սկսել է հանցագործների որոնումը, որ Golders Green դիակիզարանից փորձում էին գողանալ Զիգմունդ Ֆրեյդի աճյունը՝ հաղորդել է Associated Press-ը:
-
16.01.2014|
11:44
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխալտերը Բեռնում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին:
-
16.01.2014|
11:41
Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները գտնում են, որ օրական մի քանի բաժակ սուրճը ջրի նման խոնավեցնում է օրգանիզմը: 80 տարի առաջ գիտնականները պնդում էին, որ սուրճը ջրազրկում է օրգանիզմը: